• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գո՞ւցե դուք էլ փորձեք

«Դպիր» ամսագրում երբեմն ինձ շատ հետաքրքրող նյութեր են լինում: Ես հետևում եմ գրեթե բոլոր համարներին, բայց նախորդ և վերջին համարներում ինձ հետաքրքրում են հատկապես Գևորգ Հակոբյանի կողմից տեղադրված խնդիրները:
Նախորդ խնդիրը Էյնշտեյնի խնդիրներից էր, որը բավական հետաքրքիր էր: Ես մի փոքր ժամանակ տրամադրեցի, մի քանի անգամ սխալվեցի, բայց կարողացա լուծել:

Այս անգամվա խնդիրը նմանատիպ է: Այն նույնպես հետաքրքիր է և ես պատրաստվում եմ լուծելու:
Այս խնդիրները տարբերվում են նրանով, որ մաթեմատիկական հատուկ գիտելիքներ չեն պահանջում: Անհրաժեշտ է մի փոքր տրամաբանություն, և այն լուծված է:

Ինձ դուր է գալիս:

Շուշան Սողոմոնյան, 11-2 դասարան