• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թղթի պատմությունը

Գեղարվեստի ավագ դպրոց, 10-1 դասարան

Անի Մարկոսյան

 Թղթի պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում Ցայ Լունի կողմից, երկար ժամանակ չինացիներն այն գաղտնի էին պահում:

Ասորիները  գրում  էին  կավե  սալիկների  վրա՝ ձողիկներով:

Հին  եգիպտացիներն  իրենց  հիերոգլիֆները  պատկերում  էին  պապիրուսների՝ նույնանուն  ճահճաբույսի  մամլած  միջուկներից  պատրաստված  բարակ  թերթերի  վրա: Ք.ա  II  դարում  ստեղծվեց  մագաղաթը: Այդ  ժամանակից  էլ  մագաղաթ  են  պատրաստել  նաև  Հայաստանում: Եվրոպայում  այն  սկսեցին  օգտագործել  միջին  դարերում: Հին  Ռուսիայում  նամակները  գրում  էին  կեչի  ծառի  կեղևի  վրա:   Թուղթը, որ  Հայաստանում  գործածվում  էր  VIII-IX  դարերից, Եվրոպայում  առաջին  անգամ  երևան  եկավ  X  դարում: Այն  եփում  էին  մանրացված  քուրջ  ու  փալասից:

Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը: Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից` մինչեւ թղթազանգվածի պատրաստում: Հետագայում սկսեցին պատրաստել միայն փայտից:

Ղեկավար` Լուսինե Մանուկյան