• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օլիմպիական հանելուկներ

Նոր դպրոց, 2-1 դասարան

Դասվար` Անահիտ Հարությունյան

Այն ի՞նչն է, այն ի՞նչը,

Խաղում ենք ու գրում ենք նրա մեջ: (համակարգիչ)

Վահան Միրզոյան

Այն ի՞նչն է, այն ի՞նչը,

Թուղթը վրան ես դնում ու գրում: (գրասեղան)

Սոնա Փափազյան

Այն ի՞նչն է, այն ի՞նչը, երբ մարդը գեշ է գրում, դա նրան օգնում է: (ռետին)

Արմեն Ներսեսյան

Այն ի՞նչն է, այն ի՞նչը,

Սպիտակ է, վրան նկարում ենք,

Չի ժպտում: (թուղթ)

Թոռունյան Մանե

Այն ի՞նչն է, որ գրում ես, նկարում ես,

Բայց կարող է կոտրվել: (մատիտ)

Աթանյան Արմեն

Պլաստիլին է, պլաստիլին չէ,

Քսես, կջնջի գրածն ու նկարածը: (ռետին)

Հակոբյան Վահե

Գրիչ չի, ռետին չի,

Նկարում են թղթի վրա: (մատիտ)

Բեգիյան Միլենա

Այն ի՞նչն է, որի մեջ մենք գրում ենք: (համակարգիչ)

Հակոբյան Հովհաննես

Այն ի՞նչն է, այն ի՞նչը,

Որ թղթի վրա դնում ես ու մատիտով գծում: (քանոն)

Մանասյան Կարինե

Այն ի՞նչն է, այն ի՞նչը,

Որով սրում ես, սուր սրում է: (սրիչ)

Օսեյան Նարեկ

Այն ի՞նչն է, այն ի՞նչը,

Որի մեջ միայն գրում են: (տետր)

Մանասյան Կարինե

Այն ի՞նչն է, որ թղթի վրա դնում ես ու գծում ես: (քանոն)

Ղարիբյան Աննա