• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կաղանդ տատին ու Կաղանդ պապին

Լիլիթ Բաբայան և ընկերներ

Կաղանդ պապ ուԿաղանդ տատ…… Ուր եք, չկաք: Քանի չկաք, պատմենք, որ գաք, շատ  չզարմանաք:  Կրթահամալիրում  «ջրի եռալու նման» է . Դավիթն է ասում: Եթե մեր դասարանը կաթսա լիներ, կարող է` պայթեր: Է'լ երգում ու պարում ենք,  է'լ տոնածառեր ու վարագույրներ ենք սարքում, է'լ տոնածառափեսացու ենք փնտրում,  էլ' բացիկներ ու թերթիկներ են նկարում ու սարքում, լավաշ-տոնածառ ենք թխում. մի քիչ լավ չենք թխում, բայց ոչինչ, դուք կգաք` կսովորենք: Էս դեռ քիչ է, մի հատ էլ` խառնաշփոթ ներկայացում.  ինչպես Սամվելն է ասում. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Էս երկու օրը ամեն ինչ տեղը կդնենք, կերևա` ինչն ինչոց է: Անելու դեռ շատ բան ունենք: Կանենք, կպատմենք ձեզ: Լավ կլիներ, որ դուք էլ ձեր մասին լուր տայիք` ճամփա ելել եք, թե դեռ չէ,ձեր սրտերը ինչ են  ուզում, որ պատրաստենք: Հը,  ժամանակին տեղ կհասնեք:

Դե լավ, Կաղանդ պապ ու Կաղանդ տատ, մինչև մյուս նամակ: