• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Ամերիկացի Դարեն Թեյլորը,  որի մականունն է Պրոֆեսոր Splash (ցայտ, ցող),  նոր ռեկորդ է սահմանել` 11 մետր բարձրությունից ցատկելով  մանկական փչովի լողավազանի մեջ: Պետք է նշել, որ ցատկի պահին, լողավազանում ջրի մակարդակը 30 սանտիմետր է եղել:

Այն բանից հետո, երբ Պրոֆեսոր Splash-ն իրականացրել է ցատկը, նա լրագրողներին պատմել է նախապատրաստման աշխատանքների և դժվարությունների մասին, որոնք առաջանում են նման կարգի «սուզումներից» հետո:

  Այսպես,  որպեսզի վնասվածքներից խուսափի, Թեյլորը մշակել է ջրի մեջ վայրէջքի սեփական համակարգը. օդի մեջ նա ձգվում է և աշխատում է ընկնել լողավազանի մեջ ամբողջ մարմնով: Այդպիսով նա նվազեցնում է ջրին հարվածելու ազդեցությունը: Բացի այդ, Թեյլորը նախընտրում է սուզվել սառը ջրի մեջ, որպեսզի դանդաղեցնի վայրեջքը: Լողավազանի ստորին հատվածը պետք է փչված չլինի, այդ իսկ պատճառով Պրոֆեսորը նրա տակ սպունգանման ներքնակ է տեղադրում:

Ներկայիս ռեկորդային ցատկը իրականացվել է նորվեգական Թրոնհեյմ քաղաքում: Թեյլորի գործողություններին հետևել են տասնյակ մարդիկ: Ամերիկացու համար սա 13-րդ պաշտոնապես գրանցված նվաճումն է` 25 տարվա կարիերայի ընթացքում:

Հետաքրքիր լրաքաղը` Աննա Մանուկյանի