• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ս. Վարդանանց զորավարների տոնը

Արման սարկավագ Ահարոնյան

Մարտի 3-ին նշվում է Վարդանանց զորավարների ազգային տոնը

Այս անունով են ճանաչվում այն բոլոր նահատակները, ովքեր 451թ.-ին իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում` հանուն հայրենիքի, Հայ եկեղեցու և քրիստոնեության:
Հաճախ ենթադրվում է, թե քրիստոնեությունը ստրկության ու լոկ հնազանդության ուսմունք է: Մինչդեռ տասնյակ դարեր առաջ Վարդանանք ապացուցեցին, որ քրիստոնեությունը սխրանքի և հավերժության ուսմունք է:
Ավարայրը քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ու միակ ռազմական բախումն էր, ուր լույսի և խավարի, կյանքի ու մահվան, հավատի և հավատուրացության, հայրենիքի ու ստրկացման իրարամերժ գաղափարներն էին բախվում, ուր մեկ անգամ ևս  ճշտվում էր ապրելու և հավիտենական կյանք ունենալու քրիստոնեական պատգամը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին՝ Վարդան Զորավարի գլխավորությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու Հյասմավուրքներում Վարդանանց տոնը հիշատակվում է հրոտից ամսվա 30-ին (օգոստոսի 5):
Վարդանանց տոնը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդի անվանակոչության տոնն է: