Արդեն երրորդ օրն է ճամբարային թոհուբոհի մեջ ենք: Շատ հետաքրքիր են օրերն անցնում ու այնքան արագ: Առավոտյան ծեսը Մայր դպրոցում, ապա ամբողջ օրվա անցուդարձը, նախապատրաստական աշխատանքները` տարեմուտի տոնահանդեսին:
Մեր կրտսեր դպրոցները առանց մեր օգնության մի քիչ դժվարանում են: Երեկ մենք` վարսահարդարնես, հրավիրված էինք Նոր դպրոց` հարդարելու փոքրիկների մազերը: Նրանց մոտ զիզիկ-բիզիկների տոն էր: Այնքան սիրուն ու թիթիզ էին` մանավանդ զիզի-բիզի սանրվածքներով:
Մեզ համար հետաքրքիր ու հեշտ էր աշխատել փոքրիկների հետ:
Այսօր էլ մեզ հրավիրել են հարդարելու Գանյան դպրոցի սաների մազերը: Սիրով ընդառաջում ենք:
Վարսահարդար` Լարիսա Գրիգորյան, 11-3դասարան