• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տպավորություններ օլիմպիադայից

Այսօր կենսաբանության օլիմպիադային էինք մասնակցում: Երբ ներս մտանք, ամեն ինչ լավ էր, քանի որ բոլորին էլ լավ ընդունեցին:

Գնացինք, տեղավորվեցինք, և ներս մտավ մի կին: Նրան նայելով` ես հասկացա, որ նա բլեյանցիներիս նկատմամբ լավ չի տրամադրված: Նա բողոքեց, որ կրթահամալիրից 12 սովորող ավելի են ուղարկել: Ճշտեցին, թե ովքեր են կրթահամալիրից, և առանձնացրին մեզ: Ուսուցիչները օգնում էին իրենց դպրոցի սովորողներին, իսկ երբ մենք էինք խնդրում, որ մոտենային, մերժում էին, իսկ իմ դասընկեր Արայիկին այսպիսի պատասխան տվեցին. «Հերիքա՛, էլի, ինչքան անկապ հարցեր եք տալիս: Վե՛րջ, էլ չկանչեք»:

Պետրոսյան Անահիտ