• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում ենք աշխարհագրության օլիմպիադային

Հիմա Վահան Զատիկյանի անվան №90 միջնակարգ դպրոցում անցկացվում է աշխարհագրության օլիմպիադա: Ճիշտ է, մեր կրթահամալիրի մասնակցող աշակերտները թվով քիչ են, բայց գիտելիքներով հարուստ են: Մեզ բարեկիրթ ձևով դիմավորեցին դպրոցի տնօրենը` տիկին Խոցանյանը, և փոխտնօրենը` Կարինե Հարությունյանը:

Ծրարը արդեն բացված է, և երեխաները սպասում են տարբերակներին: Մեր աշակերտներից Տիգրանը վստահ է իր ուժերին, իսկ մենք քաջալերելում ենք բոլորին:

Սիրանուշ Ղարիբյան, 11-րդ դասարան