• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մխիթար Սեբաստացին մեր կրթահամալիրում

Ավանեսյան Սրբուհի
9-1 դասարան


Այսօր  փետրվարի  7-ին մեր կրթահամալիրը նշում էր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը: Լրացավ Մխիթար Սեբաստացու 335 ամյակը:  Այսօրվա մեր դասերը նվիրված էին նրան:

Դասարաներից մեկը շարադրություն էր գրել Սեբաստացու մասին և հետաքրքիր նյութեր պատրաստել:

Մեծ մասը իրենց դասարաններում լսել էին նրա գործունեության մասին տեղեկություններ, և դիտել էին բազմաթիվ տեսաֆիլմեր, որոնք Մխիթար Սեբաստացուց բացի նաև մեր դպրոցի մասին էր:

Դպրոցում տեղի ունեցավ վարպետության դաս: Վարպետության դասը անցկացրեցին  Ամերիկյան Համալսարանի հայ դասական մատենագրության, թվանշանային գրադարանի տնօրենները` Մերուժան Կարապետյանը և Հովհաննես Կիզոգյանը: Նրանք խոսում էին Մխիթար Սեբաստացու գործունեության  և նրա ժառանգների մասին: Ցույց տվեցին Մխիթար Սեբաստացու ձեռագրերի պատճենները: Նաև Վենետիկում նկարահանել էին Մխիթարյաներին նվիրված ֆիլմ, որը դեռ պատրաստ չէր: Բացի դրանից նրանք մեզ նվիրեցին, մի քանի ֆիլմեր նվիրված Մխիթարին, միաբանությանը, որը հետագայում կլինի որպես ուսումնական նյութ: