• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օլիմպիադային մեծ ոգևորությամբ մասնակցում են նաև մեր գիտունիկները

Երևանի թիվ 181 դպրոցում տեղի ունեցավ մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադան:

Օլիմպիադիային մեծ ոգևորությամբ մասնակցեցին մեր կրթահամալիրի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները: Մասնակցում էին նաև աշակերտներ, ովքեր եկել էին «Երևան» կրթահամալիրից, թիվ 184, 113, 162, 105, 91, 121 դպրոցներից և տանտերերը: Սկզբում խառնաշփոթ էր, բոլորը հուզված էին, բայց ամեն ինչ հանդարտվեց, և սկսեցին տեղավորվել: Իմ հարցին, թե ինչպես են պատրաստվել օլիմպիադային, նրանք պատասխանեցին, որ պատրաստ են կատարել գրավոր աշխատանքը: Օլիմպիադան սկսվեց, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչը` Լուսինե  Օհանյանը, մասնակիցներին ցույց տվեց գրավորների ծրարը:

Լուսինե Սարգսյան