• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եկանք, տեսանք, հաղթեցինք:

Մինչ Վրաստան գալը չէինք էլ պատկերացնում, թե ինչքան հագեցած ու հետաքրքիր օրեր կանցկացնենք Թիֆլիսում: Բոլորս էլ առաջին անգամ էինք այստեղ և բնական էր, որ հետաքրքրությունն անչափ մեծ էր և ամեն ինչ նոր էր մեզ համար: Իսկ ընկեր Սերգեյն ու ընկեր Լևոնը այքան հանգիստ էին իրենց զգում այստեղ, կարծես բազմիցս արդեն եղել էին Թիֆլիսում: Ամեն ինչ սկսեցինք արդեն ավելի պայծառ գույներով ու ոգևորությամբ ընկալել մրցույթում II տեղ գրավելուց հետո, երբ բոլորս հպարտությունից չէինք ուզում Հայաստանի և կրթահամալիրի դրոշները զիջել մեկս մյուսին: Վերջին օրը, չնայած կազմակերպիչները մեզ տարան էքսկուրսիա Թիֆլիսի հետաքրքիր վայրերում, ընկեր Լևոնն ու ընկեր Սերգեյը մեզ տարան նաև Սայաթ-Նովայի հուշակոթողի մոտ, որտեղ մի քանի նկար նկարվելուց հետո, գնացինք վրացական խինկալի ուտելու: Չեք հավատա, բայց ամեն մեկս մոտ 10 խինկալի կերանք: Չնայած արդեն էքսկուրսիան ավարտվել էր, մենք մեր հայկական խմբով մոտ 3-4 ժամ զբոսնեցինք քաղաքի կենտրոնում և դրանով էլ ավարտեցինք մեր էքսկուրսիան: Հիմա արդեն այդ ամենը դարձել են ժպիտ պարգևող հիշողություններ, իսկ մենք արդեն հատեցինք հայ-վրացական սահմանը: Գալիս ենք մեր դրական լիցքերն ու ուրախ էմոցիաները ձեզ հաղորդելու: Մեզ բարի ճանապարհ....

Միդոյան Արարատ