• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պոչատ աղվեսի շարունակությունը

 

Դպրոց-պարտեզ` Գյոնջյան Արմինե և փոքրիկ ավազակներ

Կալվորն ասում է.

-Դե, գնա ինձ ուտելիք բեր:

Աղվեսը գնում է խանութպանի մոտ:

-Խանութպա՛ն, խանութպա՛ն, ուտելի՛ք տուր ինձ, ուտելիքը տանեմ կալվորին տամ, կալվորն ինձ կուտ տա, կուտը տանեմ հավին տամ, հավն ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրն ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտն ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովն ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավն ինձ պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն`պոչատ աղվես,  որտե՞ղ էիր:

Խանութպան ասում է.

-Իսկ դու փող ունե՞ս:

Այդ ժամանակ աղվեսը գնում է, իր քարտով բանկոմատից գումար է հանում, խորոված- քաբաբ է առնում` տանում տալիս է կալվորին, կալվորն կուտ է տալիս, աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալիս, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալիս, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալիս, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալիս, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալիս, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալիս, կաթը տանում է  պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում իր ընկերներին հասնում: