Միջին դպրոց
Նինա Գրիգորյան 8-3 դաս.
Ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան
Բարև ձեզ, ես ձեզ կպատմեմ,թե ինչպես անցավ մեր ուխտագնացությունը դեպի Օշական: Սկզբում մենք գնացինք այն եկեղեցին,որտեղ, որ թաղված էր Մեսրոպ Մաշտոցը: Այնտեղից գնացինք Քասախ գետի մոտ և այդ գետի ափին էլ ճաշեցինք: Քասախ գետի դիմաց կար Սուրբ Սարգիս անունով մի մատուռ, այդտեղ բարձրանալու համար մենք օգտվեցինքփայտե, բայց ոչ ապահով աստիճանից:Ինձ հերթ չհասավ ,որ բարձրանայի, բայց չեմ բողոքում: Հետո ճանապար ընկանք գնալով դեպի Մանկանց եկեղեցի, որտեղ երգեցինք «Առավոտ լուսոն», «Ազգային օրհներգը»: Մեր ուխտագնացությունը շատ հետաքրքիր անցավ և ցանկանում եմ, որ այդպիսի ուխտագնացությունները շատ լինեն:
Շնորհակալ եմ բոլորին ,ովքեր կազմակերպեցին այս ճանապարհորդությունը: