Որտեղից է գալիս Ամանոր բառը
Ինչ վերաբերում է այս բառի ծագմանը ` գոյություն ունեն տարբեր տեսակետներ: Այն կարող էր առաջանալ լատիներեն« natalis dies » բառից, որը նշանակում է ծննդյան օր: Եվրոպայում տերմինն ստացել է տարբեր երանգներ Noël Ֆրանսիայում , Natale Իտալիայում, Natal Պորտուգալիայում, Navidad Իսպանիայում:
Ըստ մեկ այլ տեսակետի Ամանոր բառը գալիս է գոլլական 2 բառերի միասնությունից` noio (նոր) et hel (արև):
Ձմեռ պապ
Ձմեռ պապի կերպարը ներշնչվել է Saint Nicolas-ի կերպարից: Ձմեռ պապի կերպարում կարելի է գտնել այն բոլոր խորհրդանիշները, ինչը հատուկ էր Saint Nicolas-ին`երկար սպիտակ մորուք, եկեղեցական թագ, որը փոխարինվել է մորթե գլխարկով, կարմիր երկար վերարկու: Ձմեռ պապը ճանապարհորդում է եղջերուներից կապված սահնակով, մինչդեռ Saint Nicolas-ը ճանապարհորդում էր ավանակով: Այդ պատճառով Ֆրանսիայի որոշ շրջաններում երեխանները տոնածառի տակ դնում են մեկ գավաթ գինի Ձմեռ պապի համար և մեկ գազար ավանակի համար:
Ամանորյա եղևնի
Տոնածառը խմբավորում է մի քանի սիմվոլներ, որոնք նշում են բնության`մեզ նվիրած հարստությունները`լույսը, հրեշտակները, պտղատու այգիները, դաշտերը, անտառը և ծովը: Եղևնու աստղը ավետում է խաղաղություն: Եղևնին առաջին անգամ Ֆրանսիայում տարածում է ստացել թագուհի Ելենա Մեկլամբուրգի կողմից:
Ամանորի նախաշեմին
Անցյալում ամբողջ ընտանիքը խմբվումէր բուխարու մոտ`երեխանները երգում էին ամանորյա երգեր և լսում էին պատմություններ`տատիկ պապիկի կողմից պատմված, բուխարու մեջ դնում էին նաև մեծ կոճղ`զարդարված տերևներով և զարդերով, որըօրհնվում էր տան ղեկավարի կողմից`յուղով կամ օղիով և վառվում տան մեծի և փոքրի կողմի:
Ամանորը տոնելու համար ամբողջ ընտանիքը զարդարում է տունը`նրան տոնական տեսք հաղորդելու համար: Կանաչը և կարմիրը Ամանորի ավանդական գույներն են: Անցյալում ֆրամսիացիները տունը զարդարել են տերևներով. փշարմավը խորհրդանշում է Քրիստոսի թագը, իսկ կարմիր կեչին նրա արյունը, ճագումը բերում է երջանկություն, խնկունինխորհրդանշում է բարեկամություն: Որպես նշան
խոնարհության, Ամանորյա ուտեստները միս չէինպարունակումև մատուցում էին միայն ձուկ և բրնձով ու սնկով կերակուրներ:
Ամանորյա մոմերի նշանակությունը
Մոմերն Ամանորյա ծեսի մի մասն են կազմել դեռ շատ վաղուց: Որպես լույսի և խաղաղության խորհրդանիշ` գունավոր և փորագրված մոմերն եղել են լավագույն նվերը: Մարսելում 3 մոմերը ներկայացնում են Սուրբ Երրորդությունը:
Որտեղից է գալիս գուլպայու նվեր դնելու սովորությունը
Այս ավանդույթը ևսվերագրվումէ saintNicolas –ին: Ըստ լեգենդի վերջինս Ամանորի գիշերն այցելում է աղքատներին և բուխարու մոտ տեսնելով գուլպաներ աննկատ դրանց մեջ դրամ է դնում.կանայք գուլպաները կախում են բուխարուց, որպեսզի արագ չորանան և միայն հաջորդ օրն են նկատում դրամը. լուրը տարածվում է և հաջորդ տարի բոլորը իրենց բուխարիներից գուլպա են կախում` հույս ունենալով, որ դրանք կլցվեն դրամներով:
Աղբյուրը`http://luciano.dasneves.pagesperso-orange.fr/tradition_de_noel.htm