• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թե ինչպես ստացանք և դիտեցինք հողաթափիկ ինֆուզորիա

Նարեկ Սահակյան, 7-3դաս.

Ղեկավար` Շուշան Ալեքսանյան

Երկու շաբաթ առաջ ես մի փոքրիկ ամանի մեջ լցրեցի ջուր և խոտ, որպեսզի մանրադիտակի օգնությամբ դիտենք նախակենդանիներ, օրինակ`ամեոբա, էվգլենա կամ հողաթափիկ ինֆուզորիա: Մեկ շաբաթ առաջ ամանը ես տարա դպրոց: Կենսաբանության դասի ժամանակ ջուրը մանրադիտակով դիտելով` գտանք ոչ այնքան շատ էվգլենաներ: Ընկեր Շուշանն ասաց, որ այն ևս մեկ շաբաթ պահելուց հետո էլի բերեմ դպրոց, այդ  ժամանակ ավելի մեծ և շատ կլինեն «մեր» էվգլենաները: Անցավ ևս մեկ շաբաթ: Այսօր  ես այն բերեցի դպրոց և կենսաբանության դասաժամին մանրադիտակի օգնությամբ դիտենցինք ջրի միջի մանր /0,3-0,55մմ/ կետիկները: Էվգլենաները այս անգամ արդեն դարձել էին հողաթափիկ ինֆուզորիաներ: Ճիշտ է, մեծ մասը սատկած էին, բայց մենք կարողացանք գտնել կենդանի հողաթափիկ ինֆուզորիաների:

Եթե ուզում եք, դուք ևս կարող եք ստանալ նախակենդանիներ: Այն ստանալու համար ջրի մեջ լցնում եք կանաչ խոտ և այն առանց ջուրը փոխելու թողնում երկու շաբաթ: Շաբաթներ անց, դուք արդեն կկարողանաք այն տեսնել, բայց միայն մանրադիտակի օգնությամբ, քանի որ դրանք այնքան փոքր են, որ անզեն աչքով երբեք չեք տեսնի: