• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011-ի գալուստը

Նոր-դպրոց, 6-2 դասարան

Զորյան Դիանա

Մենք Նոր տարին անցկացրինք իմ հորեղբոր ընտանիքի հետ: Մինչև ժամը տասներկուսը օգնում էինք մեծերին` դնում սեղանը: Այդ օրը տանը մեծերն էին և մենք չորս երեխաներով: Ես և իմ հարազատ եղբայրը նվերները պատրաստել էինք իրար հետ, իսկ իմ քույրն ու իր եղբայրը նվերներ էին պատրաստել իրար հետ: Մենք այդ օրը չզգացինք, թե ինչպես անցավ ժամանակը: Եվ ահա եկավ Նոր տարին: Բոլորս մոռացան, որ սեղանը դրված էր ու գնացինք նվերները բերելու: Բոլորս նվերներ էինք տալիս միմյանց ու նվերներ ստանում:

2011-ի գիշերը շատ ուրախ անցավ, և թող`  յուրաքանչյուր օր այդպես անցնի: