• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուռա~, արձակուրդս ավարտվե~ց…

Ես Բենիամինն եմ, սովորում եմ Նոր դպրոցի 3-2 դասարանում:

Ինձ համար շատ հետաքրքիր ու ուրախ անցան ճամբարային բորոր օրերը: Մեծ սիրով մայրիկիս ու քույրիկիս հետ պատրաստեցի արտասովոր մի տոնածառ, որն իր  տեղն ունեցավ դպրոցի բազմաթիվ տոնածառերի կողքին: Հաճույքով մասնակցեցի նաև Նոր տարվա ուրախ հանդեսին…

 Հետո մեզ ձմեռային արձակուրդ տվեցին: Մինչև Նոր տարի մայրիկիս էի օգնում: Նոր տարին դիմավորեցի հարազատներիս հետ: Ամբողջ  արձակուրդի ընթացքուկմ կարդացի հեքիաթներ, դիտեցի մուլտֆիլմեր: Ինչպես նաև ընտանիքով ներկա  եղանք տարբեր հանեսների, որոնցից մեծ տպավորություններ եմ ստացել: Ձմեռ պապի ու Ձյունանուշիկի հետ եմ զրուցել: Չեմ համբերում, թե երբ է գալու վաղը, որ գնամ դպրոց ու ընկերներիս պատմեմ այդ մասին: