Այսօր կրթահամալիր այցելեց ԱՄՆ-ում Specific Child and Family Association-ի հատուկ մասնագետ` Նարե Ավագյանը, ով աշխատում է աուտիզմով երեխաների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկեցինք մասնագետի հետ մեր համագործակցությանը վերաբերող մի շարք ծրագրեր, որոնցից է` կրթահամալիրում սեմինարների պարբերաբար կազմակերպումը: