• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղի ունեցավ խորհրդի նիստը

Նիստի մասնակիցները նախ հնարավորություն ունեցան ծանոթանալ կրթահամալիր ընդունված մանկավարժական նոր աշխատողների հետ:

Այնուհետև ընդհանուր կերպով ներկայացվեցին 2012-2013 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերի ուսումնական պլաններն ու կատարված լրացումները:

Նիստի մասնակիցները լսեցին նաև`Կրթական ծրագրի իրագործման, մանկավարժական աշխատողի աշխատավարձի ձևավորման պարտադիր ցուցանիշների և կատարված նոր փոփոխությունների, Կրթահամալիրի կանոնադրության նախագծից բխող իրավական ակտերի ցանկի, դրանց մշակման կազմակերպման մասին Աշոտ Բլեյանի հաղորդումը: