• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նկատողություն հայտարարելու մասին

Չնայած բազում զգուշացումներին, կրթահամալիրի առանձին սովորողներ, ծնողներ և ուսուցիչներ շարունակում են չօգտվել Առնո Բաբաջանյան փողոցի վերգետնյա անցումից: Այս «ալարելը», «շտապելը» հղի է վտանգներով իրենց և վարորդների համար: 2011թ. օգոստոսի 31-ին մեծ դժգոհությամբ փաստեցի, որ իմ սիրելի Կարինե Բաբուջյանը մի քանի ծնողների հետ փողոցն անցնում է զանց առնելով վերգետնյա անցումը:  Վերգետնյա անցումից չօգտվելու, դրանով սովորողներին կարգազանցության մղելու, դրանով իրենց կյանքը շարունակ վտանգելու համար դասավանդող Կարինե Բաբուջյանին հայտարարել նկատողություն:

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան