• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային աշխատանքի հաշվետվություն

  1. Կատարել ենք առարկայական ծրագրերի քննարկում:
  2. Կազմել եմ անգլերեն լեզվի 2011-2012 ուստարվա հանրակրթական առարկայական ծրագրերը ավագ դպրոցի 10-րդ,11-րդ և 12-րդ դասարանների համարըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների:
  3. Կազմել եմ առաջադրանքներ «Ամառ» մեդիաօլիմպիադայի համար:
  4. Զբաղվել եմ 2011-2012 ուստարվա ընդունելությամբ` երկու աշակերտ ավագ դպրոց-վարժարան (ծրագրավորման և տնտեսագիտության խորացված ուսուցման ) և մեկ աշակերտ արհեստագործական ավագ դպրոց:
  5. Անընդհատ հետևել եմ կայքի աշխատանքներին:
  6. Փնտրել և գտել եմ նոր ուսումնական կայքեր, նոր նյութեր նոր ուստարվա համար: Ուսումնասիրել եմ ծրագրեր տարբեր համալսարանների կայքերում: Մի խոսքով անընդհատ փնտրտուքների մեջ եմ եղել և շատ հետաքրքիր աշխատանք էր:
  7. Էլեկտրոնային տարբերակով առաջադրանքներ եմ տվել և ստուգել`  սովորողներին:
  8. Անընդհատ սոցիալական կայքերին հետևում եմ և մասնակցում հետաքրքիր քննարկումներին:
  9. Մասնակցել եմ մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկումներին:

Կից ներկայացնում եմ ստեղծված ծրագրերը.