• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ (ԽԱՂԱՂՕՐՀՆԷՔ)

Автор ՀայԵրիտասարդըԵւԲարոյականՀարցերը/ The Armenian Youth & The Moral Issues, написано 30 Июнь 2011 г. в 4:29

Հայաստանյայց Առաքելական  Սուրբ  ԵկեղեցինԱստվածածնի մահվան  և  երկինք  փոխադրվելու  հիշատակը տոնում է«Վերափոխումն  կամ  ննջումնՍ.  Կույսի» անվան  տակ:  Այստոնը մեր եկեղեցու  հինգ գլխավոր   (տաղավար) տոներից  չորրորդն  է  և  կատարվում է  օգոստոսի   15-ի  մերձակա կիրակի  օրը:

Քրիստոս  խաչի  վրա  կրած Իրծանր  չարչարանքների  մեջ  անգամ  չմոռացավ Իր  մորը  և  առաքյալների  խնամքին  հանձնեց  նրան:  Քրիստոսի  համբարձումից հետո  Ս.  Կույսը  շրջապատվեց  ջերմ  հոգածությամբ  և  15  տարի  ապրեց  Երուսաղեմում:  Ապա  Սուրբ  Մարիամը  հանգիստ  ու խաղաղ  ննջեց:  Առաքյալները  և  բարեպաշտ  քրիստոնյաները  հանդիսավոր  թափորով  Աստվածամոր  մարմինն  ամփոփեցին  Գեթսեմանի  պարտեզի  լանջին:  Թաղումից հետո  երեք  օր  ո ւգիշեր գերեզմանի  մոտ  հրեշտակային  երգեր  էին  լսվում:  Թաղմանը  չի  մասնակցում  միայն  Բարդուղիմեոս  առաքյալը,  որը  բացակայում  էր  Երուսաղեմից:  Իմանալով Աստվածամոր  վախճանի  մասին`  նա  շտապում է  Երուսաղեմ  և  այցելում  գերեզման,  վերջին  անգամ տեսնելու և  իր որդիական  սերն  ու հարգանքը  մատուցելու Տիրամորը:  Սակայն , երբ աշակերտները  գլորում  են  գերեզմանի քարը` Սուրբ  Կույսի մարմինն այնտեղ  չի լինում:  Նրանք  հասկանում են,  որ  Քրիստոս  Իր մորը երկինք  է  փոխադրել:  Ահա  թե  ինչու Սուրբ  Կույսի  երկրավոր  կյանքի  վախճանն անվանվում  է  «ննջում»,  որպեսզի  հասկանալի  դառնա  նրա  երկինք վերափոխվելը:

Սուրբ  Կույս  Աստվածածինը հայ  քրիստոնյայի  համար  դարեր շարունակեղել  է գերագույն  հարգանք վայելող բացառիկ  անձնավորություն:  Նրա կուսական մաքուր կյանքը,  առաքինի  վարքը  և  աստվածահաճո ընթացքը եղան այն  գրավականը,  որով նա առանձնացավ աշխարհի  բոլոր  կույսերից,  ընտրվեց  Աստծու  կողմից  և ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ  դարձավ:  Ուստի,  տոնի առաջին  պատգամը մաքրակենցաղությամբ , սրբությամբ  և  բարոյական  առողջ  սկզբունքներով  մեր  կյանքն  ապրելո ւպատգամն  է:

Աստվածածնի  տոնին  քրիստոնեական եկեղեցին  ոչ  միայն  ոգեկոչում  է  նրա հիշատակը,  այլև  մասնավոր  կերպով ընդգծում Մարիամի  մայրական  կերպարը:  Աստվածածինը  հավատավոր,   առաքինի , գթառատ  մոր  մարմնացումնէ , ընտանեկան  սրբության  պահապանը,  բարոյականության  խտացումը,  «սրբարանմաքրության»:  Մայր,  որ  ոչ թե  լոկ  զավակ  է  ծնում,  այլ  ապրում  է  իր  զավակի  համար:  Աստվածամայրը  տառապեց ամեն  անգամ,  երբ իր  զավակը  հալածվեց:  Խաչելության ժամանակ  անգամ  իր  որդու տառապանքը  նա  իր  մեջ  կրեց:  Մոր  կերպարն  այսպես  է  ընկալվե լհայ ժողովրդի  կողմից և դրա համար էլ մե րժողովուրդն  իր  գերագույն  արժեքները մայր  բառով  է  կոչել:  Այսպես`  իր  եկեղեցին  կոչելէ  Մայր  եկեղեցի,  իր լեզուն`  Մայրենի լեզու,  իր  հայրենիքը`  Մայր  հայրենիք:  Մայրությունը  անփոխարինելի  է  և նա,  ովհրաժարվում է  մայրության գաղափարից`  հրաժարվում  է  կին  լինելու  ճշմարիտ գաղափարից,  բացի  այն պարագայից,  երբ  իրեն  ամբողջովին ընծայում  է  Աստծուն:

Բացահայտ  է,  որ  մեր  օրերում  օրեցօր արժեզրկվում  են  ընտանեկան սրբությունները,  ոտնակոխ  արվում ընտանեկան ավանդությունները:  Եվ  որ ամենացավալին  է,  խամրում  է  հայ կնոջ,  հայ  մոր  կերպարը , թեև  քաջ գիտակցում  ենք,  որ  մայրական  զգացմունքն  ու կոչումն են,   որ  բնութագրում  են  կնոջը,  ևառողջ ընտանիքն  է  հասարակության  հիմնաքարը,  ազգի  գոյատևմաննախապայմանը:

Այսօր,  երբ  մեր չորս  կողմն  այսքան  մոլորեցնող  գաղափարներ  են  շրջում,  վերարժևորենք  մայրության  գեղեցկագույն  կոչումը հայ  ազգի  մեջ: Ընտանիքի սրբությունն  է  ազգի  առողջության գաղտնի ուժը,  երեխաների  առողջ  դաստիարակությունըքրիստոնեականշնչով:  Մերմաղթանքն  է,  որ  հայ  մայրերը  Սուրբ  Աստվածածնի պես  մաքուր  կյանք  ապրեն  և  սուրբ  պահեն  իրենց  ընտանիքները:

Աստվածածնի  տոնին  Հայ  Եկեղեցում  պահպանված  գեղեցիկ  ավանդության  համաձայն,  տեղի  է  ունենում  խաղողի  օրհնություն:  Խաղողը Հայաստանում  համարվում  է  դաշտերի  ու  այգիների  ազնվագույն  պտուղը,  ինչպես  Հիսուս  Աստվածածնի  օրհնյալ  պտուղն  է.  «Օրհնյալ  ես դու  կանանց  մեջ,  և  օրհնյալ է  քո  որովայնի պտուղը»  (Ղուկաս1 : 42):

Հայ ժողովուրդը  միշտ  էլ մեծ  ցնծությամբ  և  խոր ակնածանքով  է  նշել  Աստվածածնի  տոնը,  ուխտագնա­ցություններ  կազմակերպել  դեպի  այնսրբավայրերը,  որոնք  կոչվում են  Աստվածածնի  անունով:  Հայ  ուխտավորն  իր  աղոթքների  մեջ  դիմել  է  Աստվածածնի  բարեխոսու­թյուններին , հայցել  նրա  օգնությունը,  որպեսզի սուրբ  մնա հայ  ընտանիքը,  հայ կինը  և  հայոց  օջախը: