• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային առաջադրանք բոլորի համար

Մենք կատարել ենք այս առաջադրանքը: Այս ամառ մենք հանգստանում էինք Վրաստանում: Ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք Սև ծովի ափին: Մեր ուշադրությունը հատկապես գրավեցին փոքրիկ խխունջներն ու գունավոր, մանր ծովաքարերը: Մեր հավաքած այդ գեղեցիկ նյութերից էլ պատրաստեցինք նկարի շրջանակ: Շրջանակը նվիրում ենք մեր շատ սիրելի ընկեր Արմինեին: