• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարնանային Լոռին

Եղանք նաև Ախթալայի վանքում։ Կատարվեց իմ երազանքը․ ես շատ երջանիկ էի։ Երբեք չէի եղել այս վանքում, բայց շատ-շատ էի ցանկանում գոնե մեկ անգամ լինել այնտեղ, և երազանքս կատարվեց։ Աննկարագրելի գեղեցիկ էր Ախթալան։ Ինձ հատկապես գրավեց վանքի յուրօրինակ ճարտարապետությունը։ Եկեղեցու որմնապատկերները յուրովի էին գեղեցկացնում եկեղեցին։ Ես այսքան գեղեցիկ որմնանկարներ չէի տեսել Հայաստանի ոչ մի եկեղեցում։ Ախթալան, իրոք, յուրահատուկ գեղեցկություն ուներ և ըստ իս, մնացած վանքերն Ախաթալայի գեղեցկությունն ու յուրահատկությունը չունեին, չնայած այն փաստին, որ բոլորն էլ շատ գեղեցիկ էին։ – Միլենա Քամալյան

Եռօրյա ճամփորդության մանրամասները՝ Անուշ Ներսիսյանի բլոգում։