• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիմակահանդես մարմարյա սրահում

Լիանա Առաքելյան 11-2 դասարան

Ղեկավար` Լիլիթ Թադևոսյան

Ձմեռային ճամբարն ավարտվեց, սկսվեցին ձմեռային արձակուրդներն ու ամեն մեկս անցանք ամանորյա պատրաստություններին: Ու չնայած նրան, որ բոլորն էլ տանը շատ գործ ունեն, ու պետք է օգնեն տանը տարբեր հարցերում, բայց այսօր բոլորս էլ ժամանակ գտանք ու եկանք մեր շատ սիրելի դպրոց, իսկ ավելի կոնկրետ մարմարյա սրահ` մասնակցելու ամանորյա դիմակահանդեսին:

Աղջիկների մի խմբով սկզբում հավավքեցինք գրադարանում, հետո հագանք մեր դիմակահանդեսային հանդերձանքները: Ճիշտ է ոչ բոլորն էին դիմակներ դրել, բայց առանց դիմակի էլ դժվարանում էինք շատերին ճանաչել: Ամանօրն ու այսօրվա դիմակահանդեսը ստիպել էր բոլորին գեղեցիկ զգեստներ հագնել, զուգվել ու զարդարվել: Ամենից վախենալու դիմակը Վահեինն էր, ով ամբողջ դիմակահանդեսի ժամանակ վախեցրեց ու զվարճացրեց բոլորին:

Դիմակահանդեսը սկսվեց ու ավարտվեց հիանալի ու բարձր տրամադրությամբ, միշտ պարող աշակերտներով ու ուսուցիչներով, ամբողջ դիմակահանդեսն ուղեկցող ժպտացող դեմքերով: