Յուրա Գանջալյանին՝ հեղինակային մանկավարժությունն օտար լեզվով տարածելու, թարգմանական գործունեության համար.
Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներԼուսի Ղարիբյանին և Ամալյա Զաքարյանին՝ հետազոտական աշխատանքի և դրա արդյունքները համաշխարհային համացանցում տարածելու, թարգմանական գործունեության համար։
«Վահան Ասատրյան» մրցանակ՝
բասկետբոլի մարզիչ Ալինա Թումասյանին՝ բասկետբոլի ակումբի համակարգման, տարվա ընթացքում ռազմամարզական, բնապահպանական ճամբարների մասնակցության, սովորողների հետ ճամփորդությունների համար։
«Վանո Սիրադեղյան» մրցանակ՝
Վարդան Կարապետյանին՝հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար.
9-րդ դասարանցի Դավիթ Մուրադյանին, 11-րդ դասարանցի Միլենա Քամալյանին՝ հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ հանդիպումների, դրանց լուսաբանման, վերլուծական-նախագծային գործունեության համար։
«Ռուդիկ Հարոյան» մրցանակ՝
Նելի Արղությանին՝ նախադպրոցական կրթական ծրագրում պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։
«Մուտք մանկավարժություն» մրցանակ՝
Դավիթ Պետրոսյանին՝ մետաղի և քարի գեղարվեստական մշակման արհեստանոցի գործարկման, համագործակցային նախագծերի իրականացման համար:
«Վարպետ Պետո» մրցանակ՝
Յուրի Ագջոյանին՝ կրթահամալիրի ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի իրականացման համար:
2022թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ, սովորողներին՝60.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2022թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից: