• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այլ ճանապարհ, քան իշխանության և ընդդիմության հաշտությունն է, ես չեմ տեսնում

«Իշխանությունը ոչ թե պետք է ինքնահիացում ունենա, այլ պետք է մտածի ավելի մեծ թվով մարդկանց օգտակար լինելու մասին: Իշխանությունը կա´մ պետք է հաշտություն հաստատի, կա՛մ ցույց տա, որ օխտը կորածի մինն էր, ուղղակի՝ աղմկարար: Ես ներքաղաքական կյանքը կարգավորելու այլ ճանապարհ չեմ տեսնում, քան իշխանության և ընդդիմության հաշտությունը: Այդ հարցում հանրությունն էլ պետք է գործոն լինի, պետք է ավելի կտրուկ արձագանքի այս երկուսի քայլերին: Հանրությունն իր գործողությունները պետք է կառուցի ոչ թե վրեժի, այլ հեռանկարի վրա»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով` հանրությունը չի կարող չկողմնորոշված մնալ, այն վաղուց պետք է ունենար իր պահանջները. «Եթե մեր հանրությունը պահանջատեր լիներ, վերջին 10-20 տարին այսպես չէին ընթանա, էլ չեմ ասում, որ անկախության գաղափարը կգնահատվեր: Թե չէ մեր հասարակությունը դարձել է դատախազ, ինքն իրեն հայացք չի ուղղում, «գյալաջի» է անում, որից ոչ մի օգուտ չկա: Մեր հանրությունը պետք է օր առաջ ուշքի գա, այլապես բոլոր հնարավոր ժամկետները մսխվել ու վատնվել են»:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև մեր հանրակրթության խնդիրներից. «Այն ժամանակը, որը տրվում է պարտադիր 12-ամյա կրթությանը, կրթության ձևական, տափակ, ժամանակ խլող, կեղծ եղանակներին, ես կփոխարինեի ակտիվ, ոչ ֆորմալ կրթության եղանակներով, կհամակցեի առկա, առցանց, հեռավար կրթության ձևերը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Աղբյուրը՝ factor.am

Աշոտ Բլեյանի բլոգում