• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր նոր ընկերները` Վահեն և Սևանը, Ֆրանսիայից են

 <<Գույնզգույն չոփ-չոփիկներ>> ճամբարը նոր մասնակիցներ ունի: Վահեն և Սևանը մեզ մոտ եկել են Ֆրանսիայից: Նրանք մի քիչ են հայերեն հասկանում: Սկզբում ընկեր Աննայի օգնությամբ էինք շփվում նրանց հետ: Բայց հիմա մենք էլ ենք սկսել ֆրանսերեն սովորել, իսկ Վահեն ու Սևանը մեր լավ ընկերներն են:

Մի քիչ ֆրանսերենով, մի քիչ հայերենով ահա թե ինչ պատմեցին նրանք:

Իմ անունը Վահե Է: Ես սիրում եմ աշունը, որովհետև տերևները տարբեր են: Ձմեռը չեմ սիրում, որովհետև ցուրտ է, բայց մի քիչ էլ սիրում եմ, որովհետև Նոր տարի է: Բոլոր եղանակներն էլ սիրում եմ: Հիմա ես նկարել եմ մարդ ու ամպեր: Այս նկարը նվիրելու եմ մայրիկիս: Ճամբարում ինձ ամենաշատը դուր եկավ լողը: Այստեղ ամեն ինչ շատ լավ է:

Ես Սևանն եմ: Նախընտրում եմ խոսել հայերեն: Սիրում եմ նկարել, լողալ ու ծիրան: Ճամբարում մենք շախմատ խաղացինք, էլէկտրոնային գրատախտակով աշխատեցինք: Այն շատ գեղեցիկ է ու գունավոր: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: