• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011թ. արձակուրդային ժամանակացույցի մասին

Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 4.1 կետով ևՀՀ Աշխատանքային օրենսգրքի158 հոդվածով.

  1. հաստատում եմ ուսուցողական ծրագրերի (դպրոցների) ղեկավարների, դասավանդողների և կրթահամալիրի այլ աշխատողների (ներկայացվում է կից հավելվածով) 2011թ. արձակուրդային ժամանակացույցը.
    • դասավանդողներ` 2011թ. հուլիսի 1-ից օգոստոսի 20-ը.
    • ուսուցողական ծրագրերի ղեկավարներ, կազմակերպիչներ, մասնագետներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ` 2011թ. հուլիսի 11-ից օգոստոսի 13-ը.
    • նախակրթարանների դաստիարակներ և դայակներ` ըստ հավելվածի, նկատի ունենալով, որ խմբերը գործում են անընդհատ:
  2. Սահմանված կարգով աշխատանքները կրթահամալիրում վերսկսում են.
    • սովորողները` 2011թ. օգոստոսի 29-ին` ժամը 10.00.
    • ամառային պարտադիր աշխատանք (վերաքննություն) ունեցող սովորողները` օգոստոսի 22-ին` ժամը 10:00
    • դասավանդողները` 2011թ. օգոստոսի 22-ին` ժամը 10.00.
    • ուսուցողական ծրագրերի, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարները, մասնագետները` 2011թ. օգոստոսի 15-ին` ժամը 9.00.
    • կրթահամալիրի մյուս աշխատողները` ըստ նույն հավելվածի ժամանակացույցի:
  3. Կատարելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, 2011-2012 ուսումնական տարում դասարանների, ուսումնական խմբերի քանակի, 2011-2012 ուստարվա ուսումնական պլանի գործադրման, ուսումնական ծավալների (մանկավարժական աշխատողների ծանրաբեռնվածության) կրճատման (ՀՀ ԱՕ 113-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ) պատճառով անհատապես ծանուցել հավելված 2-ում նշված աշխատողներին:
  4. Սույն հրամանին ստորագրությամբ ծանոթացնել բոլոր աշխատողներին և վերաքննություն ունեցողների ծնողներին:
  5. Հրամանի 2-րդ կետին էլեկտրոնային տարբերակով ծանոթացնել բոլոր սովորողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան