• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
07.12.2021թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021թ․ նոյեմբերի 30-ի «2021-2022 ուսումնական տարվա 2022 թվականի հունվարին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը հաստատելու մասին» N 2002–Ա/2 հրամանը, կրթահամալիրի ավագ դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի 2021-2022 ուսումնական տարվա ուսպլանները` 2021-2022 ուստարվա 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների հունվարյան փուլի կազմակերպման նպատակով.

  1. կրթահամալիրի Ավագ դպրոցում ստեղծել քննական կենտրոն, ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնական՝ Լիլիթ Գասպարյանին.
  2. հիմք ընդունել ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած՝ պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, աշխատակարգը.
  3. դպրոցի կայքի քննական կենտրոնի էջում սահմանված կարգով ապահովել հրամանում հիշատակված հիմքերի, աշխատանքներին վերաբերող տեղեկությունների, արդյունքների հրապարակումը.
  4. քննական թեստերը ստանալու և քննական կենտրոն հասցնելու պատասխանատու համարել   Վիկտորիա Հակոբյանին։
  5. Լիլիթ Գասպարյանին՝ պետական ավարտական յուրաքանչյուր քննության ավարտից հետո ԳԹԿ-ի կայքում մուտքագրել քննությունների արդյունքները՝ կրթահամալիրի ավագ դպրոցի անհատական էջում՝ «Ավարտական քննություններ» բաժնի «Գնահատականներ» ենթաբաժնում.
  6. Մարթա Ասատրյանին հիշեցնել, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, որոնք 2021-2022 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն ուսումնական շրջանի արդյունքներով.
  7. Լիլիթ Գասպարյանին՝ հրամանին անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

Կրթահամալիրի տնօրեն՝   Ս. Մարկոսյան