Արևորդի բնապահպանական փառատոնի շրջանակում դիտում էիք ֆիլմեր անազատության մեջ պահվող կենդանիների մասին։ Ինչը ոգեշնչեց մեզ որպես նախագիծ անդրադառնալու կենդանաբանական այգիներին, կրկեսներին և առհասարակ անազատ կենդանիներին։
Առաջարկում եմ կարդալ Ավագ դպրոցի 10-րդ դասարանների սովորողների ուսումնասիրությունները
- Ըստ <<Forbes>> ամսագրի, աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներից առաջինն է Սինգապուրի կենդանաբանական այգին, որը համարվում է ամենամեծն ու գեղեցիկը և նաև ամենազատ այգին, որտեղ չկան ճաղավանդակներ և կենդանիները ազատ տեղաշարժվում են ամբողջ տարածքով։ Մարդիկ էլ կարող են շրջել մեքենաներով, որպեսզի տեսնեն նրանց։-Գրում է Աննա Հարությույունյանը։
- Կենդանին պետք է ապրի ազատ: Ամեն շնչավոր արարած, եթե որևէ հանցանք չի գործել, չպետք է ապրի անազատության մեջ: Ես երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր նայում են վանդակների մեջ փակված կենդանիներին ու դրանից հաճույք ստանում: -Գրում է Ասյա Բանդուրյանը։
- Ներկայումս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված հետևյալ երկրներում ՝Ավստրիայի, Ալժիրի, Աֆղանստանի, Վանուատուի, Հաիթիի, Վրաստանի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Կանադայի, Ղրղզստանի, Կոստա Ռիկայի, Կոտ դ’Իվուարի, Լատվիայի, Լիտվայի օրենսդրությամբ։ , Մակեդոնիա, Նիգերիա, Սան Մարինո, Սլովակիա, Սլովենիա, Սուդան, Թաիլանդ, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա: — Գրում է Հրայր Հովսեփյանը։
Շարունակելի․․․
Լուսանակարի աֆրիկացի աղջիկը ցուցադրվել է Բելգիայի Բրյուսելի Մարդկային կենդանաբանական այգում 1958 թվականին: