• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենակարևորը, որ կա, որ տեսա․․․

Artասահմանը մեր Հյուսիսի Գեղարվեստում իսկական ամառային դպրոց է՝ զով, պարզ, ընդարձակ, հարմար, տարատարիք-բազմաբնույթ մարդկային շփման ուսումնական միջավայր․․․ Երեկ, կեսօրին, փառատոնի «Գետը բնակավայրում» նախագծային ցուցադրություն-հավաքը այնքա՜ն մարդաշատ էր, անմիջական, Ավագ դպրոցի Ֆոլկ-բենդն էլ՝ իր տեսքով-երաժշտությամբ, անմոռանալի․․․ Մի ծայրում մենք, մյուսում՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի չընդհատվող գործունեությունը, մեջտեղներում՝ «Դեպի լյառն Մասիս» նախագծի համառ խումբը՝ իր հյուրասիրությամբ, շարունակությունը՝ ամենատարբեր ինքնաբուխ ձևավորված խմբեր․․․ Տեսարանը հուզիչ էր․ մնաց․․․

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը։