«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Հայաստանի նետաձգության հավաքականը պատրաստվում է աշխարհի 2019 թ. առաջնությանը: Թիմն այս օրերին գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանում: Հավաքը սկսվել է մայիսի 26-ին: Կավարտվի հունիսի 7-ին:
Հավաքին մասնակցում են Գեւորգ Հազարումյանը, Վասիլ Շահնազարյանը եւ Համլետ Մարտիրոսյանը: Հենց նրանք էլ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Մրցաշարը կայանալու է Հոլանդիայում: Մեկնարկելու է հունիսի 10-ին: Տեւելու է մինչեւ 16-ը: Այն վարկանիշային է 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Հայ մարզիկները մրցավայր են մեկնելու հավաքի ավարտից հետո:
Աղբյուրը՝ armtimes.com։