• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիր է՝ բաց-մասնակցային, մտքերի, հայացքների, ճաշակների փոխանակում…

Արևելքից հեծանվային անցումի ճանապարհին է թիվ 181 հիմնական դպրոցը, ու մուտքի դեմ՝ շոգի տակ, ասֆալտին խռնված ծնողների մեծ բազմություն… Իմ ետևում մնացած դպրոց-պարտեզներում տեսարանները աչքիս առաջ են. մեր չորրորդցիները՝ ինքնավստահ, իրենց նոթբուք աշխատանքային գործիքներով, ուսումնական կարողությունների ինքնաստուգման խնամված-անկաշկանդ միջավայրում, իսկ մի քանի ծնողներ՝ սուրճի-թխվածքի սեղանի շուրջ, իսկական հարազատություն, դիմացները՝ ծովում լողացող, կանաչի ու ճամբարային աշխույժի մեջ կորած տարատարիք սեբաստացիներ… Սա ձեռքբերում է մեր մանկավարժության 30 տարով, բաց-հասանելի յուրաքանչյուրին, ու իմ-մեր գործն է, հիմա էլ անուն ենք գտել-հորինել, փրկամիջոց որպես, ցանցային պիտի տարածվի…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը: