• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2010-2011 ուստարվա տարեկան հաշվետվություն

 

2010-2011 ուս. տարում  արհեստների դպրոցում դասավանդել եմ հայոց պատմություն, համաշխարհային պատմություն և հասարակագիտություն առարկաները:Դասաժամերին իրագործել եմ ծրագրով նախատեսված ամենակարևոր թեմաները, որոնք անհրաժեշտ են եղել հատկապես Արհեստների դպրոցի սովորողների համար: Դասավանդելիս չեմ հանդիպել դժվարությունների:  Դասերի ընթացքում անցկացրել եմ շատ հետաքրքիր զրույցներ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, միջազգային հարաբերությունների  մասին: Անցկացրել քննարկումներ, վերլուծություններ, քննադատություններ, բանավեճեր ու դատավարություններ:
Հաջողված դասեր եմ համարել հատկապես 111, 112,113 դասարաններում, որտեղ սովորողները մեծ հետաքրքրություններ են ցուցաբերել: Դասերը անցկացրել ենքէլեկտրոնային գրատախտակի դասարանում, ֆիլմեր դիտել օգտագործել ՏՀՏ բոլոր հնարավորությունները: Ամեն կիսամյակի ավարտին սովորողները ներկայացրել են իրենց անհատական աշխատանքները էլեկտրոնային տարբերակով և ռեֆերատի տեսքով: Անհատական աշխատանքում հանձնարարել եմ, որպեսզի ներառեն իրենց ընտրած արհեստի պատմությունը և նշանակությունը:
Դասերի ժամանակ մշտապես անրադառնում եմ «արհեստ» և «արվեստ» հասկացություններին  և նրանց կապի ու նշանակության մասին:
Անձամբ լինում եմ գորգագործության, կար ու ձևի  ու  խոհարարության արհեստանոցներում  ու մասնակցում  դասերին:
Հետաքրքիր են անցնելհասարակագիտության դասերը 8-րդ և 11-րդ դասարաններում,  գտնում եմ, որ այս առարկան կարևոր և մեծ դրական ազդեցություն է գործում սովորողների դաստիարակության և ապագա քաղաքացի ձևավորման ու կայացման գործում: Սովորողները իրենց մասնակցությամբ կարողանում են ցույց տալ ճիշտ  մոտեցումները  մեր կյանքում:
Այս տարվա սկզբից անհատական աշխատել եմ 9-րդ դասարանի սովորողների հետ: Դասարանում ներառական ծրագրով ընդգրկված երեխաներ են եղել և անհատական աշխատել եմ ամեն մի երեխայի հետ: Պետք է նշեմ, որ 112, 113,101,103 դասարաններում նույնպես կան ներառական երեխաներ, որոնց հետ աշխատում եմ անհատական և ծնողները հայտնելեն իրենց գոհունակությունը:
Եղել եմ Երեբունի համայնքի 5 դպրոցներում, բաժանել  թերթիկներ, ներկայացրել եմ կրթահամալիրը:
Հունիսի 1-ից մինչև 10-ը շտկողական դասեր եմ անցկացրել միջին դպրոցի 7-ից 8-րդ դասարանցիների հետ:

Չարենցյան օրերին մասնակցել եմ Չարենցյան երթին:
 Հոկտեմբերին մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված թույլ լսող երեխաների սեմինարին:
 Կազմակերպել եմ ճամբորդություն Աշտարակ, Ապարան:
 Եղել ենք Ջերմուկում ուսուցիչների և սովորողների հետ, գիշերել ենք 1 օր, որը շատ հետաքրքիր է անցել:
Զբաղվում եմ ինքնակրթությամբ, կայքին տրամադրել եմ նյութեր: Ամեն չորեքշաբթի մասնակցում եմ մասնագիտական սեմինարներին և կրթահամալիրում կազմակերպված բոլոր միջոցառումներին: Հարկ եղած դեպքում աշխատում եմ լինել օգտակար  սովորողներին և աշխատանքային ընկերներիս: ՈՒնեմ սեփական նախաձեռնությամբ պատրաստված նյութեր: Մեծ ձեռքբերում եմ համարում այն հանգամանքը, որ կարողանում եմ ներդրում ունենալ սովորողների և իմ շրջապատի համար և տեսնել դրա արդյունքը:

Կայքին տրամադրած նյութեր՝
http://www.mskh.am/am/4550
http://www.mskh.am/am/5473
SkyDrive-ում տեղադրված նյութեր՝
https://skydrive.live.com/?cid=CB936103E327C60A&id=CB936103E327C60A%2110...