• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախակրթարաններում լողը յուրաքանչյուրի սիրելի, ամենօրյա գործունեությունը դարձնելու մասին

Ս.թ. հունիսի 20-25-ին իմ կողմից կատարված ուսումնասիրությունները փաստեցին, որ.

  1. Կրթահամալիրի նախակրթարանների սաների մեծ մասը չի լողում, չի օգտվում նախակրթարանի բացօթյա լողափի, լողավազանի առողջարար ծառայություններից:
  2. Դաստիարակները չեն լողում երեխաների հետ, իրենց անձնականօրինակով չեն ոգևորում երեխաներին:
  3. Առանձին լողափեր մինչև վերջ կազմակերպված չեն:
  4. Չկա լողափի, լողավազանի շահագործման, դրանք մշտապեսհիգիենիկ վիճակում պահելու նկարագրված ու վերահսկելի ռեժիմ:
  5. Բուժքույրերը և կրտսեր դպրոցների ղեկավարները անբավարար են իրականացնում իրենց վերահսկող-աջակցող գործառույթները:
  6. Ուսումնական կենտրոնը  (ղեկավար` Աիդա Պետրոսյան) չի մշակել «Լողը նախակրթարանում» ծնողին, դաստիարակին, բուժքրոջը, դպրոցի ղեկավարինհասկանալի-ընդունելի ծրագիր-ուղեցույց:
  7. Նախադպրոցականի ծառայությունների մատուցման պայմանագրերում և դաստիարակների աշխատանքային պայմանագրերում լողի հետ կապված նորմերը հետևողականորեն արհամարհվում են:

Վիճակը հնարավոր կարճ ժամկետում շտկելու, լողը նախակրթարանում յուրաքանչյուր երեխայի համար պարտադիր-անվճար-ամենօրյա-սիրելի գործունեություն դարձնելու, վերը նշված թերությունները վերացնելու համար վերը նշված անձանց տալիս եմ 5 օր ժամանակ: Հուլիսի 1-ին` ժամը 15:00, վարչական խորհրդի նիստին գրավոր ներկայացնել այս հանձնարարականի կատարումը:

 Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան