• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատողի, սովորողի, խմբի պարգևատրման կարգ

Նախագիծ

Կրթահամալիրի պարգևատրման ֆոնդը ձևավորվում է կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներից՝ կրթահամալիրի խորհրդի հաստատած չափաքանակով:

Կրթահամալիրի աշխատողը պարգևատրվում է կրթահամալիրի տնօրենի անհատական իրավական ակտով ՝ սահմանված կարգով և չափերով.

  • աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար.
  • երկարամյա աշխատանքի համար.
  • աշխատանքային պարտականությունները գերազանց կատարելու համար.
  • կրթահամալիրի զարգացման ծրագրի իրագործմանն ուղղված նախաձեռնության,  դրա հետևողական իրականացման համար.
  • ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերի արդյունավետ իրականացման համար.
  • ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով, դրանց անվանակարգերով որոշված մրցանակների արժանանալու համար.
  • կրթահամալիրի խորհրդի սահմանած ամենամյա մրցանակի մրցանակակիր դառնալու համար.
  • հատուկ առաջադրանքների կատարման համար։

Կրթահամալիրի սովորողը պարգևատրվում է կրթահամալիրի տնօրենի անհատական իրավական ակտով՝ սահմանված կարգով և չափերով.

  • ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերին արդյունավետ մասնակցության համար.
  • ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով, դրանց անվանակարգերով որոշված մրցանակների արժանանալու համար.
  • կրթահամալիրի խորհրդի սահմանած ամենամյա մրցանակի մրցանակակիր դառնալու համար։

Սովորողների խումբը, դասարանը, ուսումնական հաստատությունըպարգևատրվում են.

  • ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով, դրանց անվանակարգերով որոշված մրցանակների արժանանալու համար։

Պարգևատրման մասին անհատական իրավական ակտում նշվում է պարգևատրման չափը, վճարման ձևը, խրախուսման հիմքերը: Անհատական իրավական ակտը սահմանված կարգով հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային կայքում: