• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեպի Արագածոտնի մարզ․․․

Ընդամենը հիսուն կիլոմետր, և հայտնվում ես ուրիշ աշխարհում։ Դրսում ամեն բան ծածկված է ճերմակ փաթիլներով՝ յուրաքանչյուրը իրարից տարբեր ու յուրահատուկ։ Տաքուկ-տաքուկ նստած էի մեքենայի մեջ և նայում էի երկնքից թափվող ձյան փաթիլներին. իսկական ձմեռ էր․ դուրս նայելիս զգում էի սառը շունչը։  Մեր ճամփորդական խմբով գնում ենք Արագածոտնի մարզ, կոնկրետ՝ գյուղ Արագած։ Դե, եթե ձմեռն ու ձյունը  այդպես էլ համառորեն չեն գալիս, մենք կգնանք նրանց ընդառաջ, կգնանք իսկական ձմեռ տեսնելու, կգնանք նոր ծանոթությունների, նոր արկածների ու խաղերի հետևից…

Պատմում է Ավագ դպրոցի սովորող Եվնիկե Պարճամյանը։

Խորհրդատու՝ Ելենա Սարգսյան