• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես պատրաստվում եմ իմ ամառային աշխատանքին…

Դեռ ուսանող ժամանակ` մագիստրատուրայի 2-րդ կուրսում, մի քանի երկրաբաններով անդամագրվեցինք AAPG ամերիկյան երկրաբանական կազմակերպությունում: Այն հիմա Հայաստանում գրեթե չի գործում, բայց պատճառ հանդիսացավ, որ մենք ինքներս ձեռնարկենք մեր «ակումբային» գործունեությունը կամ յուրօրինակ summer job: Վերջինիս դեռ ամռանը կանդրադառնամ…

Ներկայումս հիդրոմելիորատիվ քոլեջի հետ իրականացնում ենք մի ծրագիր՝ «ՀՀ ջրամբարները» և արդեն մեր կայքում տեղադրել եմ նմանատիպ նյութ` «Ջրամբարների հետքերով»: Իմ ամառային աշխատանքը կրում է ազատ և անկախ բնույթ, որևէ հասարակական կազմակերպության չի պատկանում, չնայած երբեմն համագործակցում ենք, իսկ իմաստը` ՀՀ բնապահպանությունը:

Վերջին երկու տարիներն ես հիմնականում մեր խմբի տուրիզմի պատասխանատուն եմ, որը կրում է ավելի շատ էկոլոգիական բնույթ:

Մեր խմբի ամեն  մի անդամ ակտիվ պայքարում է տարբեր բնույթի էկոլոգիական խնդիրների դեմ, նույնիսկ մասնակցել և պայքարել ենք հայտնի «Թեղուտի» համար: Շատ բան կարող եմ գրել, բայց նոր եմ տուն մտել ու շատ հոգնած եմ, իսկ մանրամասները հետո…

Այսօրվա մեր սեմինար-հավաքի նպատակը` կոորդինացնել մեր ամառային գործունեությունը:

Հ.Գ. Իմ ամառային աշխատանքը շատ է օգնում կրթահամալիրում իմ աշխատանքը դարձնելու ավելի հետաքրքիր ու բովանդակալից, իսկ ամռանը փորձում եմ սովորողների փոքրիկ խմբերին ծանոթացնել այն ամենի հետ, ինչն իրենց հետաքրքրությունը կշարժի: Դա է պատճառը, որ արդեն 4 տարի է կրկին փորձելու ենք ամառային ուսումնա-հետազոտական ճամբար կազմակերպել Սևանի տարածաշրջանում: