• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

6-րդ դասարանում մաթեմատիկա դասավանդողների հաշվետվություն

Հունիսի 20-ի աշխատանքային օրը  կրթահամալիրում սկսվեց 6-րդ դասարանում մաթեմատիկա դասավանդողների հաշվետվություններով, որոնք ուղղված էին մաթեմատիկայի ուսուցման միջոցով հետազոտական-ստեղծական  կարողությունների զարգացման արդյունավետության գնահատմանը:

Հաշվետվություններ ներկայացրին Լիաննա Հակոբյանը, Մանիկ Պողոսյանը և Անահիտ Պողոսյանը: Դասավանդողները ուսուցման արդյունավետությունը հիմնականում պայմանավորեցին ուսումնական պարապմունքներում մեդիատեխնիկայի, համացանցի, համապատասխան ծրագրերի օգտագործումով: Նշվածները, ըստ ներկայացնողների, ավելի հետաքրքիր, մատչելի են դարձնում մաթեմատիկայի դասավանդումը` ապահովելով սովորողի հետազոտական-ստեղծական կարողությունները: Սեմինար-հաշվետվության ընթացքում նաև ներկայացվեցին օլիմպիադաներին, «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին սովորողների մասնակցության ցուցանիշները, հաջողությունները: 

Կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը  առաջարկեց առավելագույն ուշադրություն դարձնել մաթեմատիկայի հետազոտական-ստեղծական կարողություններ զարգացնելու հնարավորություններին, մեդիան օգտագործելով ոգևորել սովորողներին մաթեմատիկայով, «վարակել» մաթեմատիկա սիրելով, հստակել արդյունավետության գնահատման ցուցանիշները, չխուսափել հրապարակային ներկայացնելուց և´ առաջարկները, և´ խնդիրները, և´ հաջողությունները:

Բոլոր հաշվետվությունները, լրացվելուց հետո 1-2 օրվա ընթացքում կտեղադրվեն կայքում: