ՀՐԱՄԱՆ
08.11.2018թ.
«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում Սյունիքի մարզի Կոռնիձորի միջնակարգ դպրոցի 20 հոգիանոց խումբը և Արցախի Վանք գյուղի հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. նոյեմբերի 9-11-ը հյուրընկալվում են կրթահամալիրում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- ընդունելության համակարգող ճանաչել Վարդան Կարապետյանին, Սիլվա Հարությունյանին, Թինա Մարտիրոսյանին․
- լուսաբանման պատասխանատուներ՝ Իրինա Ապոյան, Սոֆյա Այվազյան,
- ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
- սնունդը` ճաշը՝ յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով, կազմակերպել Արևելյան խոհանոցում, նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում․
- Կոռնիձորի մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան․
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան