Այսօր հինգ տարեկանների տեխնոլոգիական ստուգատեսն էր։
Տնից բերել էինք շշերի խցաններ։ Կատարեցինք կառուցողական աշխատանք։ Թղթերի վրա խցաններով ամեն մեկն իր ուզածը կառուցեց՝ տնակ, ծիտիկի բույն, լողավազան, լոլիկ, բրոկոլի, ծաղիկ, հրեշի տուն, թատրոն… Վերջում էլ ամեն մեկն իր կառուցածի խցաններն սկսեց հաշվել։