• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդյունավետ լուծում բազմաբնակավայր համայնքների համար

Համայնքային միջավայրին սերտաճած կրթահամալիրների մոդելի կիրառումը Հայաստանի բազմաբնակավայր համայնքներում կարող է արդյունավետ լուծում լինել այն բնակավայրերի համար, որոնք ունեն մանկապարտեզներով, մշակութային և սպորտային հաստատություններով ապահովված լինելու խնդիր։ Այսօր այցելեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջեցի կրթահամալիրի դպրոց-պարտեզներով, ուսումնական լողավազաններով և ձիարշավարանով, այնուհետև այցելեցի միջին և ավագ դպրոցներ և ծանոթացա ուսումնական պայմաններին։

Շրջայցի ընթացքում պարոն Բլեյանը հանգամանորեն ներկայացրեց ուսումնական հաստատության կրթական ծրագրերը, որոնցում հատկապես մեծ նշանակություն է հատկացված երեխայի մարմնակրթությանը, ստեղծված են ինքնակազմակերպման և ինքնաբացահայտման համար անհրաժեշտ պայմաններ։

Ինքս բարձր տպավորություններ ունեմ կրթահամալիրի ուսուցման գործընթացի կազմակերպման այլընտրանքային ձևաչափից։ Ստեղծված միջավայրը հնարավորություն է տալիս երեխային հաղորդակից լինել բնությանը, չօտարվել համայնքային կյանքից, զարգացնել ազատ ու պատասխանատու քաղաքացու հատկանիշները։

Սուրեն Պապիկյանի ՖԲ էջից։