• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հեռավար-առցանց դպրոցի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
02.05.2018թ.

Նկատի ունենալով հանրապետությունում ստեղծված իրավիճակը, հարգելով միաժամանակ սովորողների կրթության իրավունքը և ՀՀ քաղաքացու՝ իր սահմանադրական իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության գործողություններին մասնակցելու.

  • կրթահամալիրի դպրոցների, քոլեջի ուսումնական պարապմունքները 2018թ. մայիսի 2-8-ին, սահմանված կարգով, կազմակերպել հեռավար.
  • 2-4 տարեկանների խմբերի աշխատանքը չդադարեցնել, ծնողների պահանջով կազմակերպել նաև խնամքի երկարացված օրվա ծառայություն․
  • 1-6-րդ դասարանների հաճախող սովորողների համար ուսուցումը կազմակերպել երկարացված օրով.
  • դասավանդողներին՝ ապահովել հեռավար ուսուցման աշխատանքի ուսումնական փաթեթի մատչելիությունը՝ հրապարակելով ուսումնական բլոգում, ենթակայքում, սահմանված կարգով հետևել սովորողների ուսումնական աշխատանքին, հրապարակել արդյունքները.
  • 2-4 տարեկանների, 1-6-րդ դասարանների սովորողների ծնողներին՝ ամեն օր տեղեկացնել սանի, սովորողի հաջորդ օրը հաճախելու իրենց որոշման մասին․
  • դպրոցների ղեկավարներին՝ ապահովել հրամանի կատարման համար անհրաժեշտ պայմաններ դպրոցում. մանկավարժական աշխատողների անհատական պլաններում փոփոխություններ կատարել՝ տեղեկացնելով կրթահամալիրի տնօրենին.
  • դպրոցների ղեկավարներին՝ մայիսի 2-8-ի ուսումնական աշխատանքների կազմակերպումը դպրոցում ներկայացնել այսօր՝ մայիսի 2-ին, ժամը՝ 15։00, «Սեբաստիա» սրահում, հեռավար-առցանց դպրոցի արդյունքները՝ մայիսի 15-ի վարչական խորհրդում.
  • դպրոցների, գրասենյակների ղեկավարներին, կազմակերպիչներին՝ ապահովել սովորողների, ծնողների, դասավանդողների անհատական տեղեկացվածությունը։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան