• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ո՞վ կպատկերացներ, որ Երևանի փողոցներում քայլելով հեղափոխություն ենք անում

Այս օրերը ինձ համար շատ կարևոր էին, պատմական շատ կարևոր իրադարձության մասնակիցն եմ եղել: Այն որ ոչ մեկ չէր հավատում, որ կլինի դա, եղավ: Այս օրերին շատ բան տեսա, շատ քայլեցի, հուզվեցի, բղավեցի, ուրախացա: Մենք պատմություն էինք կերտում, այդ մասին նույնիսկ չգիտակցելով: Ո՞վ կպատկերացներ, որ Երևանի փողոցներում քայլելով հեղափոխություն ենք անում: Փաստորեն այդպես էլ է լինում: Համոզված եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է:

Գրում է Մելինե Մարտիրոսյանը: