• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոգնած հասարակությունից պահանջում են նոր զոհողություններ

Հոգնած հասարակությունից պահանջում են նոր զոհողություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ 

«Ապրիլյան պատերազմը սոդոմ-գոմոր էր,  դա հաղթանակ չէր: Ադրբեջանը շփոթը հաղթահարեց, բայց մենք․․․ հիմա էլ մի նոր դոզա կավելացնեն, հասարակությանը դա՞ է պետք: Մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք: Ադրբեջանի հետ պետք է հարգանքով խոսել: Այս 20 տարիների ընթացքում պետք է ասեինք մեր հարևաններին ինչ ենք տեսնում: Անեծքը, սոսկ մերկ ցանկությունները նկատի չունեմ, մենք պետք է լուրջ վերաբերվենք հարևան պետություններին:Ամեն րոպե պատերազմի վտանգը առաջանալու է»,-նշեց Բլեյանը:

Նրա կարծիքով՝ մեր հասարակությունը սեփական կենսափորձի ամենամեծ ձեռքբերումն ունեցել է 1990-ից 92 թվականին, իսկ հիմա մեր հասարակությունը հոգնած է և նրանից պահանջում են նոր զոհողություններ: