• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ֆուլբրայթ գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիր(ԳՈՒՆ)

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Ֆուլբրայթ գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ): Այս ծրագիրը եզակի հնարավորություններ կընձեռի անգելերեն լեզվի և հասարակագիտական առարկաների մի խումբ ուսուցիչներին զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները եւ խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները:
Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2019 թվականի գարնանը կամ աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին:
Դիմումի ձևը /միայն առցանց տարբերակ/ և ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է ԱՄՆ դեսպանատան կայքէջի հայտարարությունների բաժնում` http://www.usa.am/cms/announcements.php:

Առցանց դիմումի ձևը տես՝ irex.org/fulbright-tea :
Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանին 010-494410 կամ 494211 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով:
Այս տարվա կիսաեզրափակչի հաղթողները մասնակցելու են հարցազրույցի և մայիսին հանձնելու են TOEFL iBT քննություն: 
Աղբյուրը՝ www.armacad.info