• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գյումրի-կրթահամալիր պարատանն ընդառաջ

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ 2015 թվականին մուտք գործեց ազգային երգն ու պարը։ Ներկայումս այն մեծ դեր և նշանակություն ունի և՛ կրթահամալիրի և՛ կրթահամալիրցիների կյանքում։ Սկզբի տարում չեմ զբաղվել պարով, հետո, երբ սկսվեցին 2016-2017թթ․ շրջանավարտների «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբության նախապատրաստական փորձերը, պարող խմբին տղաներ էին հարկավոր։ Մեկ-երկու փորձի գնալով մտերմացա խմբի հետ և ներառվեցի։ Դե, իսկ այն, որ խմբի ղեկավարը Ստեփան Թորոյանն էր, ով շատ սիրելի էր ինձ համար՝ ուզում եմ պարտադիր նշել։ Դրանից հետո առաջ եկավ «Սովորող-սովորեցնող» մեգանախագիծը, որի ընթացքում մեր կրտսեր ընկերներին փոխանցում էինք մեր սովորածը։ Ես չեմ պարում միայն նրա համար, որովհետև սիրում եմ այն, պարում եմ սովորելու, սովորեցնելու և տարածելու համար։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Տիգրան Արամյանի բլոգում:
Տեսանյութի աղբյուրը՝ Սեբաստացի TV

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի