• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հրավիրում ենք աշխատանքի բնագիտության ուսուցչի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում բնագիտության ուսուցչի՝ դպրոց-պարտեզում աշխատելու համար։ 

Կրթահամալիրում բնագիտություն դասավանդողը.

  1. ունի՝
  • բարձրագույն կրթություն.
  • բնագիտական տեխնոլոգիական հմտություններ և դրանք փոխանցելու կարողություն.
  • երկրագործի, կենդանապահի, բնագիտական-տեխնոլոգիական այլ աշխատանքի սովորություն.
  1. կարողանում է՝
  • ծրագրել և կազմակերպել բնագիտության ուսուցման հանրակրթական դասընթացը կրթական պարտեզում, ուսումնական ագարակում.
  • ուսուցման նյութը դարձնել շրջապատի և առօրյա կյանքի երևույթները.
  • մշակել և իրականացնել բնագիտության-հայրենագիտության-տեխնոլոգիայի համակցված ուսումնական նախագծեր.
  • ճամփորդել սովորողների հետ, կազմակերպել ուսումնական ճամբար:

Մասնագետը պետք է ծանոթ լինի թվային տեխնոլոգիաների, տիրապետի համակարգչային ծրագրերի և գոնե մեկ օտար լեզվի: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: 

Հայտը լրացրեք առցանց:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.